
Նախագծի տևողությունը՝ Շարունակական: Յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի ժամը ՝ 15.00-17.00:
Նախագծի մասնակիցները՝ սեբաստացի և ոչ սեբաստացի սովորողներ, այլ ցանկացողներ:
Նախագծի նպատակը և ուղղությունները՝
- Կրթահամալիրում զարգացնել ֆուտբոլ մարզաձևը։
- Նպաստել, որպեսզի ավելի շատ թվով երեխաներ զբաղվեն սպորտով:
- Օժանդակել և օգնել նրանց դառնալ հավասարակշռված անհատներ։
- Սովորեցնել ունենալ կարգապահություն, հարգել միմյանց և միջավայրը։
- Սպորտում նոր նվաճումներ ունենալ։
- Լրացուցիչ գործունեության կառուցվածքը: Մարզական լրացուցիչ կրթությունը ապահովվում է սովորողի՝ մարմնակրթության և սպորտի մասին տեսական և գործնական գիտելիքներ:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել սովորողների ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման համար:
Արդյունքը՝
- Կրթահամալիրում սովորողները հնարավորություն կունենան ավելի լավ ծանոթանալ և ավելի խորացված հմտություններ ձեռք բերել ֆուտբոլ մարզաձևից։
- Կունենանք սպորտում և կյանքում ավելի կայացած սովորողներ, հնարավորություն կունենանք ներկայանալ հանրապետական և միջազգային մրցաշարերի։
Նախագծի պահանջները՝
- Լրացուցիչ պարապմունքներին ներկայանալ համապատասխան մարզական հագուստով։
- Լրացուցիչ պարապմունքի համար կարող են դիմել յոթ տարեկանից բարձր անձիք։
- Պարապմունքները անցկացվում են կրթահամալիրի <<Սեբաստիա>> մարզադաշտում, շաբաթական երեք օր: Կրթահամալիրի սովորողների համար պարապմունքների արժեքը՝ 6.000- 8000 ՀՀ դրամ (վեցից, ութ հազար դրամ):
Մասնակիցներ՝
- Հայկ Փիլիպոսյան
- Արամ Սրապյան
- Գարիկ Մկրտչյան
- Վահան Առուշանյան
- Վազգեն Քամալյան
Մանրամասների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել, 077-20-28-29 Էրիկ Իսահակյան, կամ մարզադպրոցի ղեկավար՝ Միքայել Ղազարյանին 099 17 73 73 հեռախոսահամարով, կամ գրել m-khazaryan@mskh.am էլեկտրոնային հասցեին։